Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ շարքային քաղաքացիները, իրենց ուսերին են վերցնում ռուսական բուհի ֆինանսավորման խնդիրը. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 03,2014 11:55

ՀՀ կառավարության, իսկ ավելի որոշակի՝ ԿԳ նախարարության կողմից հայտարարվեց, որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը հավանության է արժանացրել Հայաստանում մասնաճյուղ բացելու որոշումը։ Հարցը մինչ այդ քննարկվել էր Սերժ Սարգսյան-Պուտին ձեւաչափում։

Կառավարության որոշման մեջ նշված էր. «Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի եւ մյուս մասնագետների նյութական ապահովումն իրականացվելու է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության բյուջեի եւ ներգրավված այլ միջոցների, Համալսարանի կողմից գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի եւ այլ մասնագետների նյութական ապահովման կանոնների մասին արձանագրությանը համապատասխան, որը համարվում է համաձայնագրի անքակտելի մասը։ Մասնաճյուղ գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի եւ այլ մասնագետների նյութական ապահովման հաշվի մեջ են մտնում աշխատավարձը, գործուղման ծախսերը, պարտադիր վճարների փոխհատուցումը, Մոսկվա-Երեւան-Մոսկվա ավիաչվերթի տոմսերի վճարումը, նշված է համաձայնագրի 8-րդ հոդվածում»։

Ստացվում է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարդագույն վիճակում, երբ բյուջեի կատարողականը մի կերպ է «ստացվում», հարկատուները,
այդ թվում ՀՀ շարքային քաղաքացիները, իրենց ուսերին են վերցնում ռուսական բուհի ֆինանսավորման խնդիրը։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը համաձայնել նման պայմանների։ Խոսակցություններն այն մասին, թե սա «պրեստիժի» հարց է, եւ միայն թե Լոմոնոսովի համալսարանն այստեղ ներկայություն ունենա՝ կարելի է ուղղակի անհեթեթություն որակել։ Լոմոնոսովի համալսարանի միֆը գործում է բացառապես պոստսովետական տարածքում, այլ կերպ ասած՝ Սովետական Միության նախկին երկրներում։ Սովետական Միության «քաղաքացիների» համար է Լոմոնոսովը համարվում «լավագույններից» մեկը, իսկ աշխարհի լավագույնների ցուցակում այն նույնիսկ առաջին հարյուրյակում չէ։
Եթե «պրեստիժի» համար է մասնաճյուղ բացվում, եւ եթե դրսից «ներմուծված» բուհի ծախսերը պետք է հայ հասարակությունը հոգար, ապա կարելի էր նորմալ կրթական հաստատության հետ կոմունիկացիաներ հաստատել, ըստ այդմ՝ դրա մասնաճյուղն ունենալ Հայաստանում։ Բայց ոչ։ Հայաստանն իր ամեն ինչով կապված է ՌԴ-ի հետ, եւ պատահական չէ, որ կրթական ոլորտում Բոլոնիայի համաձայնագրին միացած Հայաստանը դեպի եվրոպաները ձգտելու փոխարեն անընդհատ մնում է Ռուսաստանի տիրույթում։ Ի սկզբանե ռուսական դպրոցներն էին, հետո բանը հասավ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու խոսակցություններին, հիմա էլ՝ Լոմոնոսովն է գալիս։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930