Լրահոս
Օրվա լրահոսը

«Վառ երևակայություն պիտի ունենալ` գուշակելու համար, թե ով կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին». ՀՀԿ-ական

Սեպտեմբեր 03,2014 18:18

Այսօր Aravot.am-ը հին հանրապետականներից մեկից` ՀՀԿ Գյումրի 3-րդ շրջանային կազմակերպության նախագահ, Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կունենա՞ համակիրներ կոնկրետ  Շիրակի մարզում: «Հետաքրքիր հարց եք տալիս, բայց վառ երևակայություն պիտի ունենալ գուշակելու համար, թե ով կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին: Ընդհանրապես ցանկացած նախագահ, որը ակտիվ հանգստի մեջ է, կարող է վերադառնալ քաղաքականության, դա իր իրավունքն է, բայց, իհարկե, հաջողության կհասնի, եթե կորցրած չլինի իր քաղաքական թիմը: Հարցն այն է, որ երկար ժամանակ մենք տեղեկություններ չունեինք Քոչարյան Ռոբերտից, հետո մի պահ ակտիվացավ: Ես դիտեցի իր պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող ֆիլմը «Կենտրոն»հեռուստաընկերությամբ, որոշ լավ դրվագներ վերհիշեցի, բայց մնում եմ այն կարծիքին, որ ակտիվ քաղաքականություն մտնելու համար, նա պետք է պահպաներ իր թիմը»:

Մեր այն դիտարկմանը, թե ձեր խոսքերից ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թիմ չունի՞, ՀՀԿ-ն կամ առանձին ՀՀԿ-ականներ չե՞ն սատարի նրան կամ բացառո՞ւմ եք, որ նա դառնա ՀՀԿ-ի թեկնածուն, մեր զրուցակիցն ասաց. «Դեռ հայտնի չէ` ինչ քաղաքական զարգացումներ կընթանան, միգուցե Սահմանադրական բարեփոխումներ լինեն ու այլևս Քոչարյանի նախագահ դառնալու հարցը ընդհանրապես չքննարկվի: Իսկ թե Քոչարյանը կլինի ՀՀԿ-ի թեկնածուն, թե՞ ոչ, դրան էլ չեմ կարող հստակ պատասխանել, ինչ որոշում կայացրեց կուսակցությունը, մենք` որպես տեղի կառույցի պատասխանատուներ, պարտավոր կլինենք այդ հանձնարականները կատարել: Հայտնի չէ, ինչ հանձնարական կլինի, բայց Ռոբերտ Քոչարյանի երկու ընտրությունների ժամանակ էլ ես եղել եմ ակտիվ մասնակից. հիշո՞ւմ եք ՀՀԿ-ն համագումարով որոշում կայացրեց սատարել նրան, իսկ հիմա շատ բարդ գործընթաց է սպասվում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930