Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին

Սեպտեմբեր 05,2014 11:01

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:

Փոխվարչապետը շնորհավորեց եւ նոր պաշտոնում հաջողություններ մաղթեց կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարեւոր եւ միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջեւ դրված խնդիրները:

«Ոլորտում իրականացվում են եւ առաջիկա տարիներին եւս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման եւ խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը:

Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ կանի հնարավորը՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելու եւ ոլորտում արձանագրված ձեռքբերումները շարունակելու համար:
Փոխվարչապետը նաեւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի եւ երկարատեւ աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգեւատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930