Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման ծավալներ

Սեպտեմբեր 05,2014 13:05

Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով:
Հաշվետու շրջանում հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն:
Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1255 տոննա ձմերուկ, ընդ որում, ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստանի Հանրապետություն: 2013 թվականին ոչ մի կիլոգրամ ձմերուկ հանրապետությունից չի արտահանվել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930