Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Ղարաբաղի հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»

Սեպտեմբեր 08,2014 15:47

«Բանակցություններն ընթանում են բնական հունով, շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն»,-ավստրիացի լրագրողի հարցին` Հայաստանի` Եվրասիական միության անդամակցության գործընթացներում ի՞նչ դեր է խաղում ԼՂ հարցը, ավստրիացի գործընկերոջ` Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրեց, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից ու շեշտեց. «Հստակ ասվել է, որ այստեղ խոսքը չի գնում այն մասին, որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին, և այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»:

Ավստրիական կողմի մեկ այլ լրագրող հարցրեց` արդյոք այն, որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական միությանը, դա նշանակո՞ւմ է, որ ԵՄ հետ ասոցացման հարցը լրիվ մահացա՞վ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Վիլնյուսում ԵՄ-ն և Հայաստանը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին՝ համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ ջանքերը: Մենք փոխանակեցինք նաև Էշտոնի հետ նամակներ այդ մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն է նկարագրված ձեռնարկների սխեման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռուսական ագենտներ: Նույն ձևի էլ ասելու եք՝ «ՀՀ և ԼՂՀ-ի միջև «մաքսակետեր» տեղադրելը «վտանգավոր չէ»»:

    Հայաստանը Ռուսաստանի հետ ԱՐԴԵՆ երկկողմ առևտրի բազմաթիվ պայմանագրեր ունի. Հայաստանի Ո՞Ր շահին է ծառայում ԵՏՄ կոչված թակարդ ընկնելը: Որ ԼՐԻՎՈՒԹՅԱ՞ՄԲ (նաև de jure) դառնաք Պուտինի խոսնակը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930