Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել. Պոռոշենկո. УНИАН

Սեպտեմբեր 09,2014 19:01

Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկել և նոր պատժամիջոցներ կիրառել, այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերը: Փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:

«ԵՄ երկրները պատրաստ կլինեն նոր քայլեր ձեռնարկել և նոր պատժամիջոցներ կիրառել», – Բարոզոյին է մեջբերել է Պոռոշենկոն:

Լրատվականը գրում է, որ այն պետությունները, որոնք այժմ աշխատանքային այցով գտնվում են Բրյուսելում, նշել են, որ Ուկրաինային օգնելու պատրաստակամության վերաբերյալ Եվրահանձնաժողովից բազմաթիվ ազդանշաններ են ստացել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930