Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցությունները

Սեպտեմբեր 10,2014 17:04

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպումների և բանակցությունների արդյունքում ամփոփվել են 2014թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքներն և ձեռքբերումները, մշակվել է 2015 հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության բնագավառում կատարված աշխատանքը, այն պայմանականորեն բաժանելով երեք ուղղությունների` աջակցություն ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, ռազմական կրթություն և համատեղ մասնակցություն Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել համագործակցության զարգացման դինամիկան` փոխգործակցելիության հաստատված մակարդակը զարգացնելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930