Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը»

Սեպտեմբեր 10,2014 18:15 Share

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծրագրի հարցին

 

Հարց. Օրերս Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար և կրկին անգամ պնդել, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի` Թուրքիայի վարչապետի նամակին:

Պատասխան.  Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռևս 2005թ. ապրիլի 25-ին` Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված և հրապարակած պատասխանը։

Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը և շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը:

Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել