Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մանկությունից երազել էր ռեժիսոր դառնալ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 17,2014 11:26
Hakob Hakobyan

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է սկսել։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պատգամավորը սցենարներ է գրում, այնուհետեւ դրանց հիման վրա ֆիլմեր նկարահանում։ Մեզ հետ զրույցում Հ. Հակոբյանն ասաց, որ իր գրաֆիկն այնքան հագեցած է, որ այլ աշխատանքներ չի հասցնում անել:

– Պարոն Հակոբյան, ի՞նչ նոր բիզնես գործունեություն եք սկսել։

– Մենք այժմ ֆիլմ ենք նկարահանում Ցեղասպանության մասին, սցենարի հեղինակը ես եմ ու անձամբ ես էլ նկարահանում եմ։ Ֆիլմը կոչվելու է «Հիշողություն», Արեւմտյան Հայաստանից է սկսվելու ու գալու է մինչեւ մեր օրերը։ Մոտավորապես տեւելու է 3 ժամ։
Հոկտեմբերի 1-ից նկարահանման պրոցեսն է սկսվելու, իսկ հիմա սցենարը, դերասանները, ամեն ինչ պատրաստ են… այդ գործընթացին ենք նախապատրաստվում։ Հենց հիմա էլ այդ հարցերն ենք լուծում, ձիերի հետ կապված հատված կա, հիմա էդ ձիերի հարցերն ենք փորձում լուծել, գտնել… այդտեղ տեղեր կան, որ ձիերով կադրեր են, մի քանի օր առաջ եկեղեցու հարցերը լուծեցինք։ Սցենարն ամբողջությամբ ես եմ գրել, ես եմ մշակել։

– Ինչո՞ւ եք որոշել նման գործունեությամբ զբաղվել։

– Ես մանկությունից երազել եմ դառնալ ռեժիսոր, ես ցանկացած թատրոն, որ գնացել եմ՝ միշտ քննադատի դերում եմ ավելի շատ եղել, որովհետեւ դա շատ եմ սիրել։ Հիմա ուզում եմ հա՛մ դա իրականացնել, հա՛մ էլ ես դրան նայում եմ որպես բիզնես։ Ոչ միայն այս ֆիլմը, այլ ֆիլմեր էլ ենք նկարահանելու։ Երկու հատն արդեն նախապատրաստական փուլում է, սա վերջացնելուց հետո մենք կսկսենք հաջորդ ֆիլմի նկարահանումն իրականացնել։
Մի հատ էլ կատակերգություն կա, որը կապված է քաղաքական գործիչների հետ, այն, ինչ քաղաքական գործիչներն անում են, ենթադրենք, լրագրողների գլխին կամ մյուսների հետ, այդ նույն բանը անում են 12 տարեկան չարաճճի տղաներն իրենց գլխին։ Այնտեղ շատ իրական բաներ կան, ու նրանք, ովքեր քաղաքականության մեջ են՝ կհասկանան, թե ում է դա վերաբերում։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930