Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը դարձավ Եռյակ` հանրահավաքին

Սեպտեմբեր 17,2014 12:56

Այսօր Քառյակի նիստն էր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են երեք հիմնական հարցեր՝ առաջինը հանրահավաքի անցկացման օրն ու վայրն է որոշվել, հանրահավաքի օրակարգն ու բովանդակությունը եւ մարզային այցերը՝ միասնական:

«Որոշվել է, որ Քառյակի 3 քաղաքական ուժեր հոկտեմբերի 10-ին, ժամը 18 -ին կանցկացնեն հանրահավաք. «ՀՅԴ-ի մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցի միասնական հանրահավաքին՝ այն հիմնավորմամբ, որ կան տարաձայնություններ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ բնականաբար, հանրահավաքում չէր կարող սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չլինել:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ինտրիգ չփնտրել՝ ասելով. «Բազմաթիվ հարցերում քառյակը միասնական է: Հանրահավաքում Քառյակի անունից կհնչեցվի մեր 12 կետերի կատարման արդյունքը»:

ՀՅԴ-ն չի մասնակցի նաեւ մարզային հանդիպումների շարքին:

Այսօր Եռյակն արդեն աշխատանքային խմբեր է կազմել՝ մարզային հանդիպումների համար, կազմված կլինեն երեք քաղաքական խորհրդի անդամներից եւ երեքով էլ որոշում կկայացնեն սահմանադրական փոփոխությունների հետ կապված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sargis says:

    Իմ կարծիքը:Իմ կարծիքով ՀՅԴ-ն ճիշտ որոշում է կայացրել նախատեսված հանրահավաքին և մարզային այցելություններին չմասնակցելու կապակցությամբ:Հանրահավաքային պայքարը քաղաքական պայքարի հնացած,անարդյունավետ ձև է,և,գուցե կիրառելի է միայն համապետական նշանակության ընտրությունների դեպքում:Քաղաքական պայքարի այս ձևը կարող են որդեգրել այն քաղաքական ուժերը, որոնք իրենց առջև դրված քաղաքական նպատակներին հասնելու իրական ուղիները չեն տեսնում:Քառյակ դաշինքը իր առջև դրած խնդիրները կարող է լուծել միայն իշխանափոխության հասնելուց հետո:Դրան հասնելու երկու ճանապարհ կա:Տևական միտինգային պայքարի միջոցով ժողովուրդին ոտքի հանելով պահանջել իշխանությունների հրաժարականը,որը քիչ հավանական է,քանի որ ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի չի հավատում,կամ`ժողովուրդին նախապատրաստելով,քաղաքակիրթ պայքարի`ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության:Հանրապետական կուսակցությունը ժողովրդական հանրապետությունը դարձրեել է միակուսակցական իշխանությամբ դիկտատորական պետություն:Դիկտատուրան օրենք և սահմանադրություն չի ճանաչում,ինչ ուզում այն էլ անում է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930