Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ինչո՞ւ մի քանի ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելն անիմաստ չէր, իսկ այսօր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելն անիմաստ է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2014 11:16

Երեկ Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ոչ իշխանական եռյակի առաջին մարզային հանրահավաքը, որին մեծ բազմություն է մասնակցել։ Տարբեր գնահատականների համաձայն, հանրահավաքին ներկա են եղել 4 հազարից 7 հազար մարդ։ Սա, ըստ էության, զարմանալի չէ, որովհետեւ հանդիպմանը ներկա են եղել Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը եւ քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ։ Տարօրինակ է եղել հանդիպմանը ոստիկանության ներկայացուցիչների սակավաթիվ լինելը։

Ի տարբերություն սովորական ընդդիմադիր հավաքների՝ ոստիկանները ցուցադրաբար չեն նկարել քաղաքացիներին, նրանց հանդիպման վայր բերող ավտոմեքենաները։ Սա, թերեւս, միայն մեկ եզրակացություն անելու հիմք է տալիս. Աբովյանը Հայաստանի ամենաժողովրդավարական քաղաքն է, որտեղ մարդկանց իրենց քաղաքական հայացքներն ու տեսակետներն արտահայտելու համար որեւէ հետապնդման չեն ենթարկում։
Հանրահավաքում հնչել են բավականին կոշտ գնահատականներ գործող իշխանությունների հասցեին։ Բայց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մի հայտարարություն քննարկումների առիթ է տվել սոցիալական ցանցերում։ Օսկանյանը, մասնավորապես, ասել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը անիմաստ է, բայց այդպես էլ չի ասել, որ անհրաժեշտ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Սոցիալական ցանցերում քննարկումների առիթ տված հատվածը, սակայն, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելու անիմաստությանն է վերաբերվում։ Բազմաթիվ օգտատերեր հարց են բարձրացնում, այդ ինչո՞ւ մի քանի ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելը անիմաստ չէր, իսկ այսօր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելն անիմաստ է։

Իհարկե, այս հարցը բազմաթիվ պատասխաններ կարող է ունենալ, բայց նման նրբությունները հանրության աչքից չեն վրիպում, մանավանդ՝ եթե հաշվի առնենք Եռյակի հայտնի ազգակցական կապերը Հովիկ Աբրահամյանի հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Սա, թերեւս, միայն մեկ եզրակացություն անելու հիմք է տալիս. Աբովյանը Հայաստանի ամենաժողովրդավարական քաղաքն է, որտեղ մարդկանց իրենց քաղաքական հայացքներն ու տեսակետներն արտահայտելու համար որեւէ հետապնդման չեն ենթարկում։

    Լևոնականների թերթը էս գրելուց մարդկանց հիմարի տեղա դնում ուղակի 🙂
    Ի՞նչ կապ ունի որ քաղաքնա: Ուղակի իշխանությունը լավ էլ գիտի որ իրանց մարդկանց կազմակերպածնա, գիտեն ինչ ընթացքա ունենալու, ոստիկաններին անկապ բերեն որ ի՞նչ անեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930