Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի. «Լեւոն, իշխանափոխություն վերեւից ներքեւ, հենց հիմա՛»

Հոկտեմբեր 06,2014 19:45 Share
Աջակցեք aravot.am-ին

«Լեւոն, իշխանափոխություն վերեւից ներքեւ, հենց հիմա՛»,- այսօր Վանաձորում եռյակի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթից առաջ նրան այսպիսի կոչով դիմեց վանաձորցիներից մեկը: Լեւոն Զուրաբյանն էլ պատասխանեց. «Բա դրա համար ենք հավաքվել, որ իշխանափոխություն անենք»:

Վանաձորի հանրահավաքն անցնում էր անձրեւի տակ, ուստի Լեւոն Զուրաբյանը վանաձորցիներին պատրաստեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին էլ կարող է վատ եղանակային պայմաններ լինեն, չմոռանան վերցնել անձրեւանոցները. «Չինաստանում տեսնո՞ւմ եք, անձրեւանոցը դարձել է հեղափոխության սիմվոլը»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ արտագաղթի խնդրին: Նա ասաց, որ մեր երկրում ոչ մի մասնագետ այլեւս չի մնացել՝ տրակտորիստներից սկսած բոլորը գնում եւ գնում են. «Գազը թանկացավ, հոսանքը թանկացավ, ուսման վարձը թանկացավ: Լսեք, սեղմելու են այնքան, ինչքան կսեղմվես: Հաղթանակը հաղթանակ է բերում, մենք քնած ենք, լսեք, հելե՛ք, ոտքի՛ ելեք, ամոթ է»:

Նա նշեց, որ մեր օրերում ցեղասպանություն է լինում. «Հերիք եղավ, բոլ եղավ: Մենք գնում ենք ու մենք սկսում ենք ամսի 10-ին: Ով չեկավ ու տեր չկանգնեց այս երկրին՝ ամոթ նրան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: