Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն ու իր «նախկին սիրուհին» նախկին քաղաքապետի դեմ են դուրս եկել

Հոկտեմբեր 07,2014 20:07

Սյունիքի բնակիչներ Անուշավան Առուշանյանը եւ Արեւիկ Միրզոյանը դատի են տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին:

Հիշեցնենք, որ ըստ Սամվել Հարությունյանի, Արեւիկ Միրզոյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սիրուհին էր: Ըստ նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանը, տարիներ առաջ,  հենց իրենից հղիացած Արեւիկ Միրզոյանի վրա է կրակել ու սպանել չծնված երեխային:

Պարոն Հարությունյանի հավաստմամբ, Անուշավան Առուշանյանն էլ է մարզպետի զոհերից:

Այժմ  Անուշավան Առուշանյանն ու Արեւիկ Միրզոյանը միացել են Սուրիկ Խաչատրյանի` դատարան ներկայացրած հայցին եւ պատիվ ու արժանապատվություն են պահանջում նախկին քաղաքապետից:

Սամվել Հարությունյանը պնդում է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքով սահմանված ժամկետի  խախտմամբ է Առուշանյանի եւ Միրզոյանի հայցերը վարույթ ընդունել: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը պնդում է, որ  իր դեմ Սուրիկ Խաչատրյանի  հայցն էլ է օրենքով սահմանված ժամկետից ուշացած վարույթ ընդունվել:

«Արեւիկ Միրզոյանի եւ Անուշավան Առուշանյանի կողմից դատարանին 2014 թվականի մայիսի 14-ին ուղղված հայցադիմումները դատարանի վարույթ ընդունելու հարցը դատարանը քննության է առել եւ որոշում կայացրել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ, ուշացումով: Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներով առաջնորդվելու եւ Արեւիկ Միրզոյանի ու Անուշավան Առուշանյանի հայցադիմումները դատարանի վարույթ ընդունելու հարցը եռօրյա ժամկետում քննության առնելու եւ որոշում կայացնելու փոխարեն` հետին ամսաթվով դատարանը ընդունել է ապօրինի որոշում , այն ձեւակերպել 2014 թվականի մայիսի 19-ով, կից գրությամբ ինձ հասցեագրել 2014 թվականի հունիսի 4-ին, փոստով ինձ ուղարկել 2014 թվականի հունիսի 11-ին, ինչը ստացել եմ հունիսի 12-ին: Այսպիսով, դատարանի գործողություններում եւս առկա է պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներ», մեզ հետ զրույցում ասաց պարոն Հարությունյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031