Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Մեղրիի ավագանու ընտրություններում ո՞վ է գլխավորելու կառավարող ուժի ընտրացուցակը

Սեպտեմբեր 11,2026 21:21 Share

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրի համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող, գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն օրերս կալանավորվել է։

Նա մեղադրվում է առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու եւ ստանալու համար։ Չնայած ընտրական օրենսգիրքը չի արգելում կալանավորված անձանց առաջադրվել, սակայն կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անգամ կառավարող ուժի ներկայացուցիչների նկատմամբ խիստ է լինելու։ «Եթե կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքային չլիներ, ՏԻՄ ընտրությունների նախօրյակին համայնքի ղեկավար չէր ձերբակալվի ու կալանավորվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»,- մասնավորապես նշել է նա։

Մեղրիում շրջանառվող լուրերի համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է գործարար Սերգո Գալստյանը։

Մեզ հետ զրույցում նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը՝ առաջարկելով դիմել «Քաղաքացիական պայմանագրի» պատասխանատուներին։ Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 12-ին կայանալիք ՔՊ-ի վարչության նիստում դեռ պիտի հաստատվի Գալստայանի թեկնածությունը։ Սերգո Գալստյանի հնարավոր առաջադրումը խառնել է մյուս թեկնածուների ծրագրերը։

Ըստ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության թեկնածու Վարդան Հայրապետյանի՝ այս պարագայում իմաստ չունի պայքարի մեջ մտնել, քանի որ Գալստյանը մեծ ռեսուրսներ ունի։ Մյուս հավանական թեկնածուները անպատասխան թողեցին մեր հեռախոսազանգերը։

Թեկնածուների առաջադրման փուլը սեպտեմբերի 10-ից մեկնարկել է ու կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Միայն այդ ժամանակ պարզ կլինի, թե ո՞վ որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքով է մասնակցելու Մեղրու համայնքի ավագանու ընտրություններին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930