Լրահոս
Օրվա լրահոսը

Խոչընդոտում են հանրահավաքի գալ. Բյուրեղավան-Երեւան երթուղին 1.5 ժամ է չի սպասարկում

Հոկտեմբեր 10,2014 14:41 Share

Եռյակի ուժերի թեժ գիծը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ արդեն մեկուկես ժամ է՝ ժամը 13.30-ից սկսած՝ Բյուրեղավան-Երեւան երթուղին քաղաքացիներին չի սպասարկում:

Բազմաթիվ քաղաքացիներ սկզբնականգառում հավաքվել են եւ չեն կարողանում գալ Երեւան՝ մասնակցելու հանրահավաքին: Այնտեղ է գտնվում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում Բյուրեղավանից փոխանցեց, որ ուսանողների մի մասը ստիպված տաքսիներից օգտվեցին, որ հասնեն Երեւան. «Ահագին մարդիկ կային հավաքված, մի մասը բավականին երկար սպասելուց հետո հետ գնաց տուն, մյուս մասը տաքսիներ նստեցին»:

Մեր հարցին՝ սովորաբար այդ երթուղին ի՞նչ ինտերվալով էր աշխատում՝ Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց՝ սովորաբար 20 րոպեն մեկ սպասարկում էր, իսկ հիմա ընդհանրապես չկան. «Ոնց որ ռումբ գցեն այս տարածքում, բոլորը գնացին»:

Քաղաքապետարանում այս պահին ընդմիջման ժամ է, ուստի հնարավոր չեղավ ճշտել՝ այդ գիծն ով է սպասարկում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Անդրանիկ Գրիգորյանը ժամը 15-ի սահմաններում մեզ փոխանցեց, որ 258 համարի երթուղայինները սկսեցին սպասարկել քաղաքացիներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031