Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը դատարան չներկայացավ

Հոկտեմբեր 13,2014 16:52

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության տնօրեն Սենիկ Ջուլհակյանի հայցի քննությունն ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ www.aravot.am կայքի:

Սենիկ Ջուլհակյանը պահանջում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրել, պարտավորեցնել պատասխանողներին զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները հերքելու, պարտավորեցնել փոխհատուցել:

Այսօր պետք է հետազոտվեր մեր կայքի կողմից կողմերին տրամադրված հոդվածին կից տեսանյութը: Սակայն պատասխանող Հմայակ Հովհաննիսյանը ներկա չէր, եւ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ գործը վարույթ է ընդունվել 9.10.2013թ-ին:

Տեղի են ունեցել մի քանի նախնական դատական նիստեր:
Դատական գործընթացը միառժամանակ «սառեցվել էր», քանի որ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ ժամանակ քննվում էր Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը, նույն Սենիկ Ջուլհակյանի հետ կապված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031