Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիևի առաջիկա հանդիպման և «Կարֆուրի» գործարկման մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2014 21:39

Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վրաստանում ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Ֆուրինեն լրագրողների հետ զրույցում խոսեցին նաև Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև սպասվելիք հանդիպման մասին: «Հոկտեմբեր ամսվա կարևորագույն, հրատապ թեմաներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է` ներկայությամբ Ֆրանսիայի նախագահի: Միտված ենք ստեղծել բոլոր այն պայմանները , որոնք ուղղված կլինեն վստահության մթնոլորտ ապահովելու, որը հնարավորություն պետք է տա այս հակամարտության հետագա բանակցային գործընթացում առաջընթաց գրավելու», ասաց Էրիկ Ֆուրինեն:

Իսկ ի ՞նչ նեդրումներ են պատրաստվում անել Հայաստանում ֆրանսիացիները, Ֆրանսիայի դեսպանը նշում է, որ Ֆրանսիան օտար երկրորդ  ներդրողն է Հայաստանում. «Կարֆուրի» առաջին խանութները մոտ ապագայում կբացվեն Երևանում: Իսկ թե Գյումրիում ի՞նչ ներդրումներ են պատրաստվում կատարել, Անրի Ռենոն ասում է, որ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ֆրանսիական «Ապագա» ձեռնարկությունն արդեն իսկ սկսել է լայն գործունեություն ծավալել , և այս ոլորտում կատարած ներդրումների առյուծի բաժինը Ֆրանսիան հատկացրել է Գյումրիին:

Մանրամասները`  տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031