Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը իր նվերը կփոխանցի Կոմիտասի թանգարանին

Նոյեմբեր 08,2014 00:22

paruyr sevak erajisht erexaner Արտաշատ քաղաքում այսօր «Կինոաշուն ազգային կինոյի ամիս» ծրագրի հանդիսավոր փակումն էր, որը նվիրվում էր Սերգեյ Փարաջանովի 90 ամյակին:

«Այս փառատոնի շրջանակներում նոր, տաղանդավոր երիտասարդներ են բացահայտվում, որոնք աշխատասեր են եւ կապ չունի փող ունեն թե ոչ, եթե ֆիլմ նկարելու մեծ ցանկություն ունեն, ապա նրանք հասնում են պրոֆեսիոնալ որակի»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Ըստ նրա՝ մատաղ սերնդին դաստիարակելու համար նմանատիպ փառատոնները կարեւոր են:

Այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում եղավ նաեւ Վեդի քաղաքի գեղարվեստական դպրոցում: Նախարարը ծանոթացավ դպրոցի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցադրությանը, որտեղ ելույթ ունեցան  նաեւ Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոցի սաները` Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» մյուզիքլով:

Քանի որ Հասմիկ Պողոսյանը առաջին անգամ էր ոտք դնում այս դպրոց, տնօրենը մշակույթի նախարարին Կոմիտասի նկարով գոբելեն նվիրեց, որը երեխաների ձեռքի աշխատանքն էր: Նախարարն էլ նվերը խոստացավ փոխանցել Կոմիտասի անվան թանգարան::

Այսօր Արարատի քաղաքի մարզային գրադարանում տեղի ունեցավ նաեւ Հասմիկ Պողոսյանի հորը` Ստեփան Պողոսյանին նվիրված հուշ-ցերեկույթ:

Այս գրադարանը Հայաստանի այն 15 գրադարաններից մեկն է, որը պետական աջակցությամբ վերանորոգվել է եւ համալրվել  նոր գույքով եւ համապատասխան սարքավորումներով:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930