Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության պատ՝ Չինարիում

Նոյեմբեր 08,2014 21:46

Կառուցվում է 160 մ երկարությամբ պատ

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում: Գյուղի շրջակա բարձունքները ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են: Այդտեղից Չինարին հաճախ գնդակոծվում է: Վերջին գնդակոծությունը եղել է նոյեմբերի 5-ին, երբ ազերիները կրակ են բացել չինարեցիների տների եւ ավտոմեքենաների վրա: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ բարեբախտաբար, վնասներ չկան: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորությամբ Չինարիում անվտանգության ապահովման համար շինարարական աշխատանքներ են կատարվում: Ազերիների գնդակոծության գոտում գտնվող միջնակարգ դպրոցի հյուսիսային պատուհանները կառուցված պատերով փակվել են: Գյուղի կենտրոնում սկսվել է չինարեցիների անվտանգությունն ապահովող 160 մ երկարությամբ,2 մետր բարձրությամբ պատի կառուցումը: Նշենք, որ սփյուռքի ֆինանսական աջակցությամբ Այգեպար գյուղում իրականացվում է 70 մ երկարությամբ, 3 մ բարձրությամբ պատի կառուցում: Այդ պատը Այգեպարի դպրոցը եւ մանկապարտեզը կպաշտպանի ազերիների գնդակոծություններից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930