Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդների կողքին» շարժումը կմիանա եռյակին

Նոյեմբեր 15,2014 18:47

«Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր շարժման հիմքում կանգնած են եղել երիտասարդությունը: Այսօրվա ձեր համաժողովը անդրանիկ քայլ է այդ ուսանողներին համախմբելու, որոնք պատրաստ են աշխատել սեփական երկրում եւ չարչարվել՝ սեփական երկրում փոփոխություններ իրականացնելու ճանապարհին»,-այսօր, «Էրեբունի պլազա» հյուրանոցում, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման առաջին համաժողովի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ը խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նա ողջունելով հավաքված երիտասարդներին՝ ասաց, որ ուրախ է այն բազմաթիվ ուսանողների արձագանքով, որոնք կուսակցական չլինելով մտահոգված են երկրի ապագայով եւ պատրաստակամ են միասնական պայքարել երկրում իրականացվող փոփոխությունների համար:ջահել

Շարժման մասնակիցները ներկայացրեցին երիտասարդներին մտահոգող խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները: Շարժումը, ըստ կազմակերպիչների, պատրաստվում է միանալ համաժողովրդական շարժմանը՝ այսինքն, եռյակին:ջ

Համաժողովի ժամանակ շարժման փոխնախագահ Նարեկ Մարտոյանը ասաց, որ միասնական եւ կառուցողական աշխատանքի շնորհիվ կարող են մի շարք խնդիրներ լուծվել, որտեղ խոսքը երիտասարդների խնդիրների եւ հիմնահարցերի մասին է: «ՄԱԿ_ի՝ 2014 թվականի տվյալներով երիտասարդների 85% ցանկություն է հայտնել հեռանալ Հայաստանից: Ցավալի այս հարցը խոսում է այն մասին, որ բազմաթիվ անգամ երիտասարդների կողմից բարձրացված շատ ու շատ խնդիրներ մնացել են չլուծված: Այդ խնդիրներից են՝ երիտասարդների ընդունակությունների եւ կարողություններին համապատասխան որակյալ կրթություն ստանալու ապահովումը, զբաղվածության ապահովումը եւ աշխատատեղերի ստեղծումը, երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը, հոգեւոր, մշակութային, հայրենասիրական դաստիարակություն»,-ասաց փոխնախագահ Նարեկ Մարտոյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930