Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանի ոստիկաններին կանչել են հատուկ քննչական

Նոյեմբեր 20,2014 21:33

Aravot.am-ի տեղեկություններով այսօր Հատուկ քննչական ծառայություն են կանչվել Նուբարաշենի հոգեբուժարանում հեթապահություն իրականացնող ոստիկաններին՝ Սամվել Այդինբյանին, Հակոբ Գեւորգյանին, Արսեն Պապոյանին, Արայիկ Մանուկյանին:

Նրանք ներկայացնում են ՀՀ ոստիկանության կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդը:

Քննիչ Գ.Հովակիմյանի մոտ ոստիկանները լինում են երկրորդ անգամ:

Նրանց հերթապահության օրը, գիշերվա ժամը 1-2-ի սահմաններում փորձաքննվող կալանավորը դիմել էր փախուստի: Փախուստից 2 ժամ հետո կալանավորը հայտնաբերվել էր նույն այս ոստիկանների կողմից, Նուբարաշենի աղբանոցի տարածքում, եւ բերվել էր հոգեբուժարան:

Ըստ մեր տեղեկությունների, ոստիկաններին փորձում են մեղադրել անփութության մեջ, նրանց սպասվում է 300-500 000 դրամի չափով տուգանք:

Ոստիկաններից որեւէ մեկը փաստաբան չունի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վերնագիրը անհաջող է, թերթին չի սազում: Չի կարելի ամրապնդել “արհամարհական անվանարկումները”: Պետք է ավելի խորը մտածել և սրտացավ լինել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930