Լրահոս
Օրվա լրահոսը

Մուբարաք ցմահ չի նստի. Reuters

Նոյեմբեր 29,2014 19:19

Եգիպտոսի դատարանը կարճել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործը, ըստ որի նա մեղադրվել էր 2011թ-ին 239 ցուցարարների սպանության մեջ, հայտնում է «Ռոյթերս»-ը:

86-ամյա Մուբարաքը 2012թ դատապարտվել էր ցմահ բանտարկության ցուցարարների սպանությունները ծրագրելու համար, սակայն վերաքննիչ դատարանը նոր լսումներ էր կարգադրել:

30 տարի երկիրը ղեկավարած նախագահի կողմնակիցները դատարանի բակում տոնախմբություն են կազմակերպել, երբ ընթերցվել է վճիռը, որի համաձայն անմեղ են ճանաչվել նաև ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին և նրա վեց օգնականները:

Այնուամենայնիվ Մուբարաքը ազատ չի արձակվել, քանի որ նա մեկ այլ՝ պետական միջոցների յուրացման գործով երեք տարվա ազատազրկման է դատապարտված:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930