Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հանձնառու ենք շարունակել մեր համատեղ ջանքերը․ Եգիպտոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 02,2026 18:51 Share

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները՝ խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակը արտացոլում է բարեկամ հայ ժողովրդի վստահությունը Ձեր ղեկավարության և Ձեր տեսլականի նկատմամբ՝ առաջ շարժվելով՝ իրականացնելու զարգացմանը, կայունությանն ու բարգավաճմանն ուղղված իր ձգտումները: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը շարունակական հաջողություններ՝ բարեկամ Հայաստանի Հանրապետությունը դեպի հետագա առաջընթաց և բարգավաճում առաջնորդելու գործում:

Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ, որ Եգիպտոսը հպարտ է մեր երկու երկրները միավորող խորը արմատներ ունեցող պատմական հարաբերություններով և բարեկամության առանձնահատուկ կապերով: Մենք հանձնառու ենք շարունակել մեր համատեղ ջանքերը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու և հարաբերություններում աճող դրական դինամիկան զարգացնելու համար՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Մեծ հաճույքով եմ հիշում 2023 թ. հունվարին Ձեր բարեկամ երկիր կատարած իմ այցը, որի արդյունքներն արտացոլում էին մեր երկու ժողովուրդների համատեղ քաղաքական կամքը՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հորիզոններ բացելու համար: Ես նաև երախտագիտությամբ եմ հիշում 2024 թ. մարտին Եգիպտոս կատարած Ձեր այցը, որը կարևոր հնարավորություն էր՝ հետևելու երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի համակարգման ոլորտում ձեռք բերված առաջընթացին: Այս առումով ես կցանկանայի գնահատել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը՝ որպես մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող մշակութային և մարդկային կամուրջ:

Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը և համակարգմանը, որը կնպաստի եգիպտա-հայկական հարաբերությունների, երկկողմ գործընկերության ամրապնդմանը և մեր երկու բարեկամ ժողովուրդների համար հետագա առաջընթացին և բարգավաճմանը»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031