Լրահոս
Օրվա լրահոսը

Առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ արժանացել են որակի հավաստագրերի

Դեկտեմբեր 01,2014 16:59

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքում առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների շնորհել է որակի բարձրագույն, ինչպես նաև առաջին աստիճանի հավաստագրեր:

Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպող հանձնաժողովի եզրակացության արդյունքում առևտրի և սպասարկման ոլորտում որակի բարձրագույն աստիճանի հավաստագրերի են արժանացել «Երևան Սիթի», «Երևան Մոլ», «Դալմա Գարդեն Մոլ» և «Կայզեր» առևտրի կենտրոնները, ինչպես նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:

«Եվրոպա», «Դոն Կիխոտ», «Օդալեն» ռեստորանային համալիրներին, ինչպես նաև «Ռիո» և «Ամիկուս» առևտրի օբյեկտներին էլ շնորհվել են առևտրի և սպասարկման ոլորտում որակի առաջին աստիճանի հավաստագրեր:

Շնորհավորելով որակի հավաստագրերի արժանացած ընկերությունների ներկայացուցիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս գործընթացը կխթանի փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու առիթ կհանդիսանա, որպեսզի մայրաքաղաքում առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մյուս ընկերությունները ևս ձգտեն արժանանալ համապատասխան հավաստագրերի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031