Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ձյուն է գալիս (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 01,2014 18:20

Գյումրիում այս պահին  ձյուն է գալիս, սակայն բնության գեղեցիկ տեսարանը ոչ թե ուրախացնում է գյումրեցիներին, այլ հակառակը՝ մտածմունքների մեջ գցում:

IMG_5007

 

Բանն այն է, որ ձյունը, չհասցնելով հատակին նստել խորը շերտով, քաղաքի երկրորդական փողոցները դարձնում է ցեխաշաղախ, անանցանելի:

IMG_5004

 

Իսկ ձմռան վառելիքի հարցն ավելի է բարդացնում գյումրեցիների վիճակը , ըստ «Շիրակ կենտրոն» հ/կ-ի ուսումնասիրությունների, քաղաքի բնակչության միայն 10 տոկոսն է կարողանում ինքնուրույն լուծել այս հարցը, իսկ մնացածը, հատկապես տնակային ավանի բնակիչները ինչ ասես վառում են ՝պլաստիկ շշեր, անվադողեր, ռեզին, կոշիկ, հնամաշ շորեր, թուղթ, ծառի ճյուղեր… Այնպես որ ձմռան տհաճ ակնկալիքները Գյումրիում դեռ նոր են սկսվում…

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031