Լրահոս
Օրվա լրահոսը

Վշտի մեջ գտնվող  գյումրեցին սկանդալ է սարքել «Շիրակ» օդանավակայանում

Դեկտեմբեր 07,2014 21:57

Քիչ առաջ Aravot.am-ին  տեղեկություններ հայտնեցին այն մասին,  որ ծեծկռտուք է տեղի ունեցել  Գյումրու «Շիրակ»  օդանավակայանում, իրար են քաշքշել  օդանավակայանի  ոստիկաններն ու մի քանի  հոգի:

Նշենք, որ այսօր Մոսկվա-Երևան չվերթի օրն  է, որը,  ըստ ուղևորների,  երեկ հետաձգվել էր:

Մենք ծեծկռտուքի մասին  տեղեկությունը փորձեցինք  ճշտել  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արմեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ ծեծկռտուք  տեղի չի ունեցել, պարզապես քաղաքացիներից մեկը, որի մայրը  Մոսկվա -Գյումրի չվերթով «Շիրակ»  օդանավակայան է ժամանել,  վատացել է,  քաղաքացին էլ  փորձել է անցնել անվտանգության գոտին՝ մորը հենց այնտեղ դիմավորելու  ու օգնություն ցույց տալու: Բնականաբար, վերջինս արժանացել է  անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, սակայն , երբ ներս չեն թողել, ու համառորեն ցանկացել է  անվտանգության գոտի մտնել, օդակայանի  ոստիկանն է միջամտել՝ փորձելով կարգի հրավիրել ու հանգստացնել վրդովված քաղաքացուն:

Պարզվել է , որ նրա  մոր Մոսկվայից ժամանելը  կապված է հոր մահվան հետ, հոր դիակը տանն է դրված:

Ոստիկանությունը ստուգել է այս փաստը, ճշտել, որ իրոք հայրը մահացել է: Քաղաքացին  եղել է իր հարազատների հետ, հարազատները ևս փորձել են հանգստացնել նրան:

Ըստ Արմեն Մալխասյանի, օդանավակայանի  այդ հատվածը տեսանկարահանվում է, այնպես որ կպարզվի, թե ինչ է իրականում կատարվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031