Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը խոսեց Ղարաբաղի ճանաչման գործընթացում ՀՅԴ աշխատանքների մասին. aparaj.am

Դեկտեմբեր 12,2014 13:43 Share

aparaj.am.  ԼՂՀ  ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը նախօրեին հանդիպումներ ունեցավ Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում:

Բերդաշենի բնակչության հետ  թվով վեցերորդ հանդիպումն էր, որին ներկա էր գյուղապետի տեղակալ Երվանդ Բարսեղյանը,  դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, համայնքի բնակչությունը: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ ներկա էր նաեւ համայնքի երիտասարդությունը:

Հանդիպման սկզբում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը ներկայացրեց ԼՂՀ Աժ-ում խմբակցության կատարած աշխատանքները, հիմնավորեց խմբակցության կողմից դեմ քվեարկած օրենքների նախագծերի պատճառները, արտաքին եւ ներքին  քաղաքականության մեջ ՀՅԴ-ի կատարած եւ կատարելիք աշխատանքները:

Խոսեց Ղարաբաղի ճանաչման գործընթացում ՀՅԴ աշխատանքների մասին:

Արմեն Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ նախկին հանդիպումների ժամանակ Բերդաշենում բարձրացված բոլոր հարցերը հասցրել են համապատասխան մարմիններ եւ միջամտել  դրանց լուծումները գտնելուն:

Հանդիպման երկորդ փուլում    բնակիչներն առաջադրեցին իրենց  հուզող հարցերը:

Հարցադրումները հիմնականում կրթական ոլորտին էր առնչվում, ուսուցիչները որոշակի դժգոհություններ արտահայտեցին կրթական ծրագրերի հետ կապված: Հնչած  հարցերին պատասխանեց պատգամավոր Ա. Սարգսյանը : Գյուղացիները  բարձրացրին նաեւ հողի վարձակալման  հետ կապված հարցեր:

Խմբակցությունը նաեւ հանդիպում ունեցավ  Եմիշճան  համայնքի բնակիչների հետ:

Դա խմբակցության թվով 4-րդ հանդիպումն էր:

Գյուղի բնակիչները շնորհակալություն հայտնեցին պարբերական  հանդիպումների համար, հայտնեցին իրենց դժգոհություններն ու խնդիրները : Ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031