Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողորմություն՝ լիսկայության» գրությամբ նստացույց կսկսի Ազատության հրապարակում

Դեկտեմբեր 12,2014 18:53

Այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետի գործով նախնական դատական նիստը կրկին չկայացավ:

Արդեն ավելի քան մեկ տարի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստերին հայցվոր կողմի ներկայացուցիչները չեն ներկայանում:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին դատի է տվել իրեն զրպարտելու համար:

Այս գործով ընդդեմ քաղաքապետի բացի Սուրիկ Խաչատրյանից զրպարտության հայց են ներկայացրել նաեւ, ըստ նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանի զոհերը՝ Արեւիկ Միրզոյանն ու Անուշավան Առուշանյանը, ում կրկին ըստ նախկին քաղաքապետի, 1992 եւ 1996 թվականներին Սուրիկ Խաչատրյանը կրակել ու ծանր մարմնական հրազենային վնասվածքներ է պատճառել:

«Կամ Սուրիկ Խաչատրյանի կողմը չի ներկայանում կամ մյուս հայցվորների ներկայացուցիչները: Անուշավան Առուշանյանի եւ Արեւիկ Միրզոյանի ներկայացուցիչները ոչ միայն չեն ներկայացել, այլեւ նույնիսկ չեն ծանուցել դատարանին չներկայանալու պատճառները, հերթական անգամ անարգել են դատարանին: Իսկ դատավոր Անի Մխիթարյանը հերթական անգամ կուլ է տալիս այդ անարգանքը ու հետաձգում նախնական դատական նիստը: Իմ համոզմամբ, թե Սուրիկ Խաչատրյանը, թե մյուս հայցվորները լուրջ պատճառներ ունեն մտահոգվելու եւ փախչում են դատական նիստերից: Վստահ լինելով, որ առաջիկայում իմ կողմից այնպիսի միջնորդություններ ու լուրջ փաստեր են ներկայացվելու, որ իրենք տխուր վիճակի առջեւ են կանգնելու: Ինչպես խոստացել եմ, շատ լուրջ զարգացումներ են սպասվում այս դատավարության ընթացքում՝ ի վնաս լիսկայության, նրա երբեմնի զոհերի, որոնք ինչ-ինչ բաների դիմաց այսօր պաշտպան են կանգնել Սուրիկ Խաչատրյանին»,- Aravot.am-ին ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա տպավորությամբ, այս դատավարությունն ավելի երկար է տեւելու, քան Հոկտեմբերի 27-ի դատավարությունը. «Սուրիկ Խաչատրյանը, օգտագործելով հայաստանյան դատարանները, ամեն կերպ ուզում է հասնել իմ դեմ դատական հաշվեհարդարի՝ ոչ միայն իրավական ու բարոյական առումներով, այլեւ նյութական հսկայական պահանջներ ներկայացնելու ճանապարհով: Եթե հանկարծ, այս դատարանը՝ Անի Մխիթարյանի նախագահությամբ, վճիռ ընդունի իմ դեմ, ինձ այլ բան չի մնա անել, քան նստացույց սկսել Ազատության հրապարակում ու աղբարկղերից մեկի վրա գրել՝ ողորմություն լիսկայությանը: Չեմ կասկածում, որ շատ կարճ ժամկետում այդ աղբարկղը կլցվի դրամով: Եթե ինձնից որոշեն բռնագանձել լիսկայի պահանջած գումարը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Ինչ եք կպել Լիցկայից,Ինչի նրա վերադասներն ավելի լա՞վ են:Ավելի մեծ Լիցկա վարչապետն է:Լիցկայի ատենախոսության մասին մեռաք գրելով, իսկ վարչապետի ատենախոսությունների մասին լեզուներդ պապանձվել էր որևէ բան ասեիք:Երկուսն էլ նույն կենսագրություն ու մակարդակ ունեցող մարդիկ են:Ավելի-Լիցկան գոնե ազնիվ բաներունի,մարդկանց կարող է օգնել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031