Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Հակոբյան. «Վերեւն Աստված կա» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 26,2014 14:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Բանդայի գործով» ամբաստանվող Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի դատավճիռը: Առաջին երեքը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Մանուկյանը՝ 11 տարվա:

Հրապարակման ժամանակ ներկա չէր մեղադրող Սասուն Խաչատրյանը, որն, ի դեպ, նույն պատժաչափով միջնորդություն էր արել դատարանում:

Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը Aravot.am-ին ասաց, որ միանշանակ բողոքարկելու է սույն դատավճիռը:

Սամվել Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանն ասաց, որ նույնպես բողոքարկելու է, քանի որ չի կարող հանդուրժել, որ դատապարտված իր պաշտպանյալը անմեղ մարդ է:

Banda_8

Ուշագրավ է այն, որ այս գործի դատաքննության փուլում ինքնասպան եղած Արման Դալլաքյանի 30 հազար դրամ գումարի վրա արգելանքը թողնվեց անփոփոխ, իսկ գործից անջատված մասով Քյարամ Ամոյանի մասին՝   տեսանյութում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031