Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆենից մինչեւ առանձնատան դարպաս. «Տոնական» գողություններ

Հունվար 04,2015 13:23

Նոր տարին սկսվել է երեք գողությունների պաշտոնական արձանագրմամբ:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող գեղեցկության սրահից 280.000 դրամ և վարսահարդարման գործիքներ են գողացել: Պարզվել էր, որ գողությունը կատարել է 1962 թ. ծնված Կամո Մ-ն, Ամանորից երկու օր առաջ:

Հունվարի 1-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ գտնվող առանձնատներից մեկի դարպասը գողացել են: 1970 թ. ծնված Մհեր Հ.-ն խոստովանական բացատրություն է տվել: Գողոնն առգրավված է:

Հունվարի 2-ին էլ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1999 թ. ծնված Հակոբ Ա.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, սրճարաններից մեկի դռան ապակին ջարդելով մտել է ներս, այնուհետև 2-րդ հարկում գտնվող գրախանութ, գողացել տարբեր ապրանքներ և խանութի դրամարկղը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: Գողոնը մասամբ առգրավված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031