Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան դեսպանատան մոտակայքում մեքենան շրջվել է

Հունվար 05,2015 19:26

Հունվարի 5-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է), վարորդն ավտոմեքենայում է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Իսակովի պողոտայում (Ամերիկյան դեսպանատան դիմաց) բախվել են Է. Գ.-ին  (ծնվ. 1990 թ) պատկանող«Օպել» մակնիշի 34 ZT 884 պ/հ և Ա. Ս.-ին (ծնվ. 1981 թ) պատկանող «Լեքսուս» մակնիշի 35 OP 337 պ/հ ավտոմեքենաները, ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Է. Գ.-ին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Մալաթիա» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031