Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանում և Արագածում ձյուն է տեղում

Հունվար 06,2015 13:10

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին’
ժամը 12:15-ի դրությամբ, գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով
Ախթամար-Ծովագյուղ-Շորժա ճանապարհահատվածը դժվարանցանելի է, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ապարանում և Արագածում ձյուն է տեղում:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031