Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվար 11,2015 11:11

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում  է՝ հունվարի 11-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (16 ուղևոր):

***
Հունվարի 11-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` Հարյուրի Ձոր կոչվող հատվածում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 40-րդ կմ-ում «Վազ2107» մակնիշի 34AA866 պետհամարանիշով (վարորդ` Ա. Մ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից հնարավոր չի եղել դուրս բերել:
Հրշեջ-փրկարարները Ա.Մ.-ին և 2 ուղևորին տեղափոխել են Շատվան գյուղ:

***
Հունվարի 11-ին, ժամը 02.27-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-13 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում (15-րդ կմ) «Օպել» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակվել է «Վոլկսվագեն» մակնիշի 33TS778 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1988թ), որն արգելափակումից հնարավոր չի եղել դուրս բերել:
Հրշեջ-փրկարարները վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031