Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնորդները Փարիզում մասնակցելու են երթի

Հունվար 11,2015 12:30

 Աշխարհի առաջնորդները հավաքվելու են մասնակցելու Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպվող երթին՝ ցուցադրելով իրենց միասնությունը երեք օրվա  ահաբեկչական գործողություններից հետո, որի ժամանակ մահացել է 17 մարդ: Գրում է BBC.com-ը:

Մոտ 2 000 ոստիկաններ եւ 1. 350 զինվորականներ են լինելու Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ պաշտպանելու երթի մասնակիցներին:

Ոստիկանությունը փնտրում է «Շառլի Էդբո» խմբագրության եւ սուպերմարկետի վրա հարձակում գործածների մեղսակիցներին:

Ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ նրանք շատ զգույշ են լինելու եկող շաբաթներին:

Ակնկալվում է, որ երթին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Երթը  կսկսվի տեղական ժամանակով ժամը երեքին, այն կառաջնորդեն զոհվածների հարազատները: Սպասվում է, որ երթին կմասնակցեն միլիոնից ավելի մարդիկ:

Պատրաստեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031