Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանն այցելեց Գյումրիից Երևան տեղափոխված երեխային

Հունվար 13,2015 15:18

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոցում վիրահատված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ տեղափոխվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Փոքրիկին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որը գիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշական պարագաներով:

Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ մասնագետները ջանք չեն խնայում փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու, հակաշոկային բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար:

Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխային Երևան տեղափոխելուց հետո իրականացվում են տարբեր հետազոտություններ, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, «Սուրբ Աստվածամայր», ինչպես նաև Երևանի առաջատար այլ բժշկական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ այսօր կկազմակերպվի բժշկական երկրորդ կոնսիլիումը:

Արմեն Մուրադյանն աշխատանքային օրը կանցկացնի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Armen Muradyan

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031