Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը վարկանիշավորման համակարգի մասին. «Սա ախտորոշիչ համակարգ է»

Հունվար 14,2015 13:24

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի 2014թ արդյունքներն արդեն ներկայացված են schoolrate.armedu.am կայքում:  Վարկանիշավորումն իրականացրել է  ՀՀ ԿԳ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որի տնօրեն է Արտակ Պողոսյանը:

Այսօր՝ հունվարի 14-ին «Կոնգրես»  հյուրանոցի շքասրահում կայացավ վարկանիշավորման 2014 թվականի արդյունքների ամփոփումը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը  լրագրողների հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն հանրային ընկալման, թե կրթության որակը խիստ անհավասարաչափ է մայրաքաղաքում եւ մարզերում, օբյեկտիվ չափագրման  արդյունքում ստացել են  նման տվյալներ. «Համադրելի դպրոցների պարագայում մենք ստանում ենք գրեթե համարժեք վիճակ: Այսինքն` մայրաքաղաքային դպրոցները եւ մարզային առաջատար դպրոցները տալիս են կրթության համապատասխան համարժեք որակ: Հերքվում է այն տարածված կարծրատիպը, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն»:

Նախարարը փաստեց, որ մարզերում շատ չեն կրկնուսույցները, բայց փորձը ցույց է տալիս, որ մարզերին բուհ ընդունվողներն ավելի մեծ թիվ են կազմում:  Արմեն Աշոտյանի խոսքով կա միջմարզային մրցակցություն, եւ առաջատար դպրոցների թվում առաջին տեղում է Գյումրին, երկրորդ տեղում՝ Վանաձորը, ապա Սյունիքը:

Նա խոստացավ, որ առաջիկայում լավագույն դպրոցները կունենան ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական խրախուսանք, իսկ գալիք տարի կշնորհվեն համապատասխան վկայականներ:

«Խնդիրը միայն լավագույններին հայտնաբերելը չէ, նաեւ պրոբլեմները հայտնաբերելն է: Սա ախտորոշիչ համակարգ է»,-ասաց նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ նախարարի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031