Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում». «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2015 11:30

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը մասնագիտությամբ իրավագետ է, երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում պատասխանել է Գյումրիի սպանդի վերաբերյալ հարցերին։

 – Պարոն Մարուքյան, այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում հայտարարեց, որ Պերմյակովը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում եւ մենք հնարավորություն ենք ունենալու հետեւել պատասխանատվության, այդ թվում՝ պատժի ենթարկելու ամբողջ գործընթացին, ի՞նչ է սա նշանակում։

– Դա նշանակում է, որ քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում։ Ես երկու ձեւով կարող եմ մեկնաբանել, որ կա՛մ ՀՀ իրավասու դատարանը կքննի գործը, կամ երկրորդ տարբերակը՝ Ռուսաստանի զինվորական 5-րդ կայազորային դատարանը կքննի եւ պատասխանատվության կենթարկի, որից հետո նա կդատապարտվի եւ կտեղափոխվի ՌԴ՝ պատիժը կրելու համար, ինչպես որ եղել է իմ կողմից մասնակցած զինվորական մյուս գործերով։ Երկու պարագայում էլ դա կլինի Հայաստանի տարածքում եւ երկու պարագայում էլ մենք հնարավորություն կունենանք քրեական գործին եւ դատաքննությանը հետեւելու եւ տեղեկանալու, թե ինչպես ընթացավ դատավարությունը եւ ինչ պատժի արժանացավ նշված ոճրագործության մեջ կասկածվող անձը։

– Այս օրերին անընդհատ վկայակոչվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված փաստաթուղթը, ըստ որի, Հայաստանի տարածքում հանցագործություններ իրականացրած ռուս զինվորականները պետք է դատվեն ՀՀ օրենքներով, մեր դատարանների կողմից։ Բայց փաստորեն, այս համաձայնագրի դրույթները չեն պահպանվել, գլխավոր դատախազն ինչ-որ բաներ ասում էր, բայց շատ լղոզված։

– Ճիշտն ասած, տարբեր մեկնաբանություններ են տալիս, պայմանագիրը նոր չէ, որ կնքվել ու վավերացվել է, ուղղակի հիմա են դրա մասին բոլորը հիշել, բազան էլ նոր չէ ՀՀ-ում, եւ այս առումով տարբեր մեկնաբանություններ կարող են լինել։ Երկու հնարավորություն կա. հանցագործություններ, որոնք տեղի են ունենում բազայի տարածքում կամ բազայում ռուսական կոնտինգենտի ընտանիքի անդամների, կամ Ռուսաստանի դեմ, եւ երկրորդ տարբերակը՝ դա Հայաստանի տարածքում տեղի ունեցող հանցագործություններն են, որոնք բազայից դուրս են, եւ ըստ պայմանագրի, պետք է քննվի հայկական մարմինների կողմից։ Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. քանի որ կասկածվող անձը առաջինը հայտնաբերվել է ռուսական կողմի միջոցով եւ ռուսական կողմի իրավազորության տակ է, փաստորեն նրանք, որքանով որ ես եմ հասկանում, հղում են կատարում իրենց սահմանադրության վրա եւ ասում են՝ մենք իրավունք չունենք հանձնելու։ Այսինքն՝ սա է այստեղ խնդիրը, ոչ թե պայմանագիրը:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031