Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Ոճրագործը երկու զենքով էլ աշխատել է»

Հունվար 17,2015 18:49

Արկադի Տեր-Թադեւոսյանն այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք Գյումրիում վեց մարդու կյանք խլած ոճրագործի զենքին ուշադրություն դարձրել է, եւ  հնարավո՞ր էր միայնակ օգտագործել այն, պատասխանեց.«Այդ զենքը կրակել է, եւ դանակ կար: Նա երկու զենքով էլ աշխատել է: Նա եթե մի ամիս էլ բանակ գնար, էլի կարող էր: Ես չեմ տեսել, չեմ խորացել այդ հարցում,  բայց  այդ զենքով կարող էր կատարել նման հանցագործություն: Դա ռեալ է»:

Այն հարցին էլ, թե հունվարի մեկից սկսած լարվածությունը սահմանում մեծացել է, ինչո՞վ է դա պայմանավորված, Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց.«Այնպես չէ, թե այսօր մի դեպք պատահեց եւ դրանով ամեն բան ավարտվեց: Սպիրալի նման է. այդ սպիրալը ադրբեջանական պետական մարմինների ծրագիրն է: Նրանք ամեն անգամ լարվածությունը ստեղծում են: Մնացին մեր քայլերը: Մենք կարող ենք ավելի կոշտ քայլեր  անել: Մենք պետք է հիմա ավելի շատ դիվանագիտություն բանեցնենք:  Խաղաղություն չի լինի»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031