Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները պահանջում են Գագիկ Խաչատրյանի հրաժարականը (Տեսանյութ) 

Հունվար 29,2015 12:41

Կառավարության շենքի առաջ հավաքված առեւտրականներն այսօր պահանջեցին, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնից հեռանա, քանի որ, նրանց խոսքերով՝ շրջանառության հարկի նոր օրենքի քավորներից մեկը նա է:

Այսօր կառավարության շենքի առաջ ավելի մարդաշատ է, քան նախորդ ակցիաներին: Թերեւս այդ էր պատճառը, որ ոստիկանությունը այսօր տեղը տեղին պատրաստվել էր դիմավորելու առեւտրականներին: Բացի այն, որ կառավարության շենքի առաջ մեծ թվով ոստիկաններ են հսկում, ոստիկանական տասնյակ մեքենաներ կազմ ու պատրաստ սպասում էին կառավարության շենքի ետնամասում:

Arevtrakanner-2

Arevtrakanner-5 Arevtrakanner-3

Տասնյակ տոնավաճառների, առեւտրի կետերի առեւտրականներ պահանջում են օրենքը կասեցնել: Հակառակ դեպքում խոստացան գնալ ծայրահեղ քայլերի. «Թող չփորձի մեր միջոցներով հարկերը հավաքագրի, հարկեր չենք վճարելու, եթե կարող է թող Գագիկ Խաչատրյանը խոշորներին բերի հարկային դաշտ, եթե չի կարող՝ մենք նրան կբերենք ժողովրդի առաջ»:

Այս պահին, ինչպես առեւտրականներն ասացին, իրենց տաղավարները փակ են եւ արդեն որերորդ օրն է՝ իրենց աշխատանքը կաթվածահար է եղած. չեն կարողանում ոչ գումար հավաքել, ոչ էլ կենտրոնանալ գործի վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031