Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի հայտարարությունը Գյումրիի ողբերգության եւ սահմանի լարվածության մասին (Տեսանյութ)

Փետրվար 02,2015 12:33

Այսօր սկսվեցին հինգերորդ գումարման ԱԺ-ի 7-րդ նստաշրջանի աշխատանքները:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի սկզբում հայտարարությամբ հանդես եկավ: Նա հայտարարարեց, որ այս նստաշրջանը մեկնարկում է տխուր իրադարձություններով. « Դժվար է բառեր գտնել, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում: Հասկանալով բոլորի զգացմունքները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահելով մեր ժողովրդի սթափ մտածողությանը եւ սառը դատողությանը, ցանկանում եմ անձամբ իմ եւ խորհրդարանի անունից եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ մեր իրավասության շրջանակներում մինչեւ վերջ հետեւողական ենք լինելու հանցագործության բացահայտմանը: Համոզված ենք, որ հանցագործությունն ամբողջովին կբացահայտվի եւ մեղավորները խստագույնս կպատժվեն»:

Գալուստ Սահակյանը նաեւ հայտարարություն արեց հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության հետ կապված: Նա ասաց, որ այս օրերին դիվերսիոն գործողությունները հաճախակի են դարձել. «Ի պատիվ մեր բանակի, պետք է փաստենք, որ հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը՝ հակառակորդին ոչ միայն հակահարված տալու, այլեւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու միջոցով: Ցավոք, հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս հերոսի մահով զոհվեցին զինվորական պարտքը կատարող եւ բոլորիս անվտանգությունն իրենց սեփական կյանքով պաշտպանած հայկական բանակի սպաներն ու զինվորները»:

Գալուստ Սահակյանը հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել Գյումրիի ողբերգությունը զոհերի եւ հայրենիքի համար իրենք կյանքը նվիրած զինվորների հիշատակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728