Լրահոս
Օրվա լրահոսը

Զ.Փոստանջյանի նամակը Բակո Սահակյանին

Փետրվար 02,2015 16:34

Պարոն Բակո Սահակյանին

ԼՂՀ նախագահ

Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

 

Հարգելի պարոն Սահակյան,

Արցախցին` տոգորված ազատության ոգով, իրագործելով Հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք` զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ազատ, իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագրի սկզբունքներին, երախտագիտությամբ հիշելով մեր նախնիների և ներկա սերունդների հերոսական պայքարը ազատության վերականգնման համար, խոնարհվելով մեզ պարտադրված պատերազմում նահատակվածների հիշատակի առջև, ոգեշնչված աշխարհասփյուռ հայության դրսևորած միասնության զորությամբ, վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները, գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև, իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը, մեզ համար, սերունդների և բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապրել Արցախում, ընդունել և հռչակել են  Սահմանադրությունը, որի վրա երդվել եք Դուք և Դուք եք պատասխանատուն ու երաշխավորողը Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթների իրականացման համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում`Բերձորում, սույն թվականի հունվարի 31-ին խախտվել են  մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որի համար  Արցախի Հանրապետության իշխանությունները կրում են պատասխանատվություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը: Այս դրույթից ելնելով` Դուք քայլեր եք կատարել հայ ժողովրդի տարբեր քաղաքական գաղափարական  կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու, քննարկելու և լուծումներ գտնելու համայն հայության ազատագրված հայրենիքի մի մասի` Անկախ Արցախի ապագայի համար:

Անկախ նրանից` հայության որ գաղափարական հայացքների կրողներ են գալիս Անկախ Արցախ, Դուք պարտավոր եք ապահովել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց ազատ արտահայտելու իրենց կարծիքը:

2015 թվականի հունվարի 31-ին տեղի ունեցածը պարտադրում է Ձեզ ներողություն խնդրել հայ ժողովրդից, խոստանալ, որ այլևս  նման երևույթ չի կրկնվելու և անհապաղ հանդես գալ հայտարարությամբ, որ պատրաստ եք կատարել Ձեր պարտականությունները՝ վերականգնել խախտված իրավունքները, միջոցներ ձեռնարկել  պատժելու    բռնության պատվիրատուներին և կիրառողներին:

Ակնհայտ է, որ հայկական երկու պետություններում առկա է քաղաքական համակարգային ճգնաժամ, միտված`  դառնալու  անկառավարելի, ինչը   պահանջում է անհապաղ լուծումներ, որի բացակայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ իրավիճակը դուրս է Ձեր վերահսկողությունից:

 

 

Հարգանոք՝                                     

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. DELEA ORGANIZACION says:

    02 Փետրվարի 2015 թ.,Բարսելոնա, ԻՍՊԱՆԻԱ
    ԿԵՑՑԵ՛ ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ
    ———————————————————————–
    1915թ.: Դեր Զորի անապատ: Միլիոնավոր մարդկանցից կազմված կենդանի քարավան, որ փորձում էր հաղթահարել բոլոր տեսակի ֆիզիկական ու հոգեբանական լլկանքները, քաղցն ու ծարավը` վերապրելու, գոյատևելու հույսը աչքերում: 20-րդ դարասկզբին համայն մարդկության գիտությամբ ու անտարբեր թողտվությամբ կատարված ոճրագործությունը 100 տարի անց դեռևս չի ստացել իր արժանի դատապարտումը: 100 տարի առաջ ապրիլի 24-ին աքսորվեց ու մահապատժի ենթարկվեց մի ողջ ժողովրդի մտավորական սերուցքը: Մոտ 2 մլն անմեղ զոհերի արյունը ծանրացած է ոչ միայն Թուրքիայի, որ Օսմանյան Թուրքիայի «ժառանգորդն» է, այլև բոլոր այն պետությունների խղճին, որոնք սակարկման առարկա են դարձրել ոչ միայն հայերիս, այլև ողջ մարդկության դեմ կատարված ցեղասպանությունը:
    Դա մեր ոխեմի դարավոր թշմին է,հասկանում ենք ազգովի:
    2015 թ. Բեր ձորի ջարդ:100 տարի հետո Հիմնադիր խորհրդարանը «100 -ամյակն՝ առանց ռեժիմի» դուրս եին եկել խաղաղ ավտոերթ,խաղաղ նպատակներով` կանանցով-երեխաներով, Արցախն էլ առանձին պետություն չէ, շատերը մասնակցել են Արցախի ազատագրման պատերազմին և ավտոերթի մասնակիցների մեծամասնությունը գիտի Արցախի արժեքը մեր հայրենիքի համար:Արցախ չհասած`Աղավնու գետի կամրջի վրա, որտեղից սկսվում է Արցախը,չթույլատրեցին առաջ շարժվել, մեքենաների ամբողջ շարասյունը կանգնեց և երբ բանակցությունների ընթացքում պարզվեց , որ չեն թողնելու,սկսեցին հետ դառնալու պրոցեսը:Ու հանկարծ սկսվեց մի սարսափելի իրավիճակ, որը ես կբնութագրեմ որպես ջարդ, չգիտեմ՝ ու՞մ կողմից: Չեմ կարող էդ մարդկանց բնութագրել որպես ազգային որևէ պատկանելություն ունեցող մարդ: Եվ հետո բացարձակապես այդտեղ չկար Արցախի բնակչություն, կային ոստիկաններ` համազգեստով և առանց համազգեստի: Բացառապես կազմակերպված տեռորիստական ակցիա էր խաղաղ մարդկանց նկատմամբ:Բերձորում, սույն թվականի հունվարի 31-ին մարդու իրավունքներն ու ազատությունները խախտման պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությանը:ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ դատապարտում է նման բռնությունները եվ պահանջում է Արցախի Հանրապետության իշխանություններից,
    միջոցներ ձեռնարկել պատժելու բռնության պատվիրատուներին և կիրառողներին:

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    DELEA ORGANIZACION

    • Tonya says:

      Հարգելի հոդվածագիր, մի խումբ մարդկանց խուլիգանական արարքները երբեք չի կարելի համեմատել համազգային ողբերգության հետ, դուք դրանով նսեմաքնւմ եք մեր ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը:Նաև մի բան, ըստ իս, նախագահը պետության դեմքն է, և մեզնից յուրաքանչյուրս պետք է գիտակցի դա. պարզապես անհարիր է հրապարակայնորեն տգեղ բառապաշարով արտահայտվել պետության ղեկավարների մասին:

  2. Հրաչ says:

    Ով ա Արցախը, ով ա ԼՂՀ-ն…բա ասում եք չճանաչված երկիր ա….բա ում եք դիմում…Ղարաբաղի մարզպետն ա Բ. Սահակյանը, ոչ թե նախագահը..ըտենց մի նախագահ էլ ուներ էդ այսպես կոչված ԼՂՀ-ն…ու մեկ այլ երկրի նախագահ նրան ազատեց աշխատանքից ու բերեց իրա մոտ, որ վարչապետ աշխատի… հերիք ա էս խաղը խաղաք…խաղում եք, դրա համար էլ էս եք ստանում….
    եթե ըտենց անկախ երկիր ա էդ ձեր սիրելի ԼՂՀ-ն, թող իրա ռեսուրսներով էլ պահի իրա երկիրը…թող իմ երկրի կոմունիկացիաներից էլ չօգտվի…հոգնեցինք էլի…

  3. Hayk says:

    Տ. Զարուհի: Ձեր շտամպավորված,( ոչինչ չասող) բաց նամակը ու սադրանքներ սարքելու Ձեր հմտությունները իմ մտքում կասկած են հարուցում, արդյոք Հայաստանը Ձեր Հայրենիքն է?? Ես արդեն լուրջ մտածում եմ մի քանիսի «հայ» լինելու մասին, որովհետև էնպիսի բաներ են կատարվում, որ մարդ իր ազգի նկատմամբ չի անի նույնիսկ ամենամեծ վարձատրության դիմաց:……….. Տարիներ առաջ Արա Պապյանը հոդվածներ էր գրում ծպտյալների մասին: Փաստորեն ճիշտ էր գրում: Ի վերջո, ահագին թվով թուրքեր են ապրել մեր երկրում դարերով:

  4. Hayk says:

    Նամակդ պի՛նդ պահիր, որ հենց ոտքդ Ստրասբուրգ ընկնի, կարդաս խրոխտ ձայնով: Մեկ էլ տեսար, մի պաշտոն առաջարկեցին Ալիևի նաֆթադոլարների հաշվին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728