Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Հարությունյան. «Պետք է նվազագույնի հասցնել տեսուչ-քաղաքացի շփումը»

Փետրվար 02,2015 17:50

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2014 թվականի կարեւոր ձեռքբերումներից է համարում ճանապարհատրանսպորտային պատահարների ծանրության գործակցի նվազումը:

Նա նշեց, որ 2010 թվականին այդ գործակիցը եղել է 10, 2011 թվականին այդ ցուցանիշը եղել է 8.9, 2012 թվականին եղել է 7.7, 2013 թվականին՝ 7.3, իսկ 2014 թվականին՝ 6.2. «Ինչպես նկատում ենք այս հարցում նույնպես մենք շարժընթացի դրական միտում ենք նկատում: Մենք համեմատություններ ենք անում նաեւ ԱՊՀ երկրների կտրվածքով, կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, ի տարբերություն մյուս ԱՊՀ երկրների, էական տարբերություն ունի ծանրության գործակցի հետ կապված: Օրինակ՝ Ադրբեջանում վերջին տվյալը 29.6 է»:

Արտակ Հարությունյանը, անդրադառնալով համակարգում կոռուպցիայի առկայությանը՝ նշեց, որ քաղաքացիները նույնպես գնում են այդ քայլին, եւ երբեմն դա տեղի է ունենում քաղաքացու դրդմամբ. «Մեր բարեփոխումների ծրագրի ամենակարեւոր կետն է հանդիսանալու ինչքան հնարավոր է նվազագույնի հասցնել տեսուչ-քաղաքացի շփումը, որովհետեւ կոռուպցիան գոյություն ունի այնտեղ, որտեղ մարդը մարդուն է հանդիպում: Մեր ծրագիրն արդեն մշակված է, եթե կարողանանք նվազագույնի հասցնել տեսուչ-ոստիկան շփումը, ես կարծում եմ, կոռուպցիոն ռիսկերի եւ դրսեւորումների հետ կապված շատ հարցեր ինքնըստինքյան դուրս կգան արարքից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728