Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Հարկային աշխատողի ամեն այց դիսկոմֆորտ է ստեղծում ՓՄՁ-ի համար» (Տեսանյութ)

Փետրվար 04,2015 13:38

Առեւտրի ոլորտի աշխատողների ընդվզումն ապացուցեց, որ հարկային վարչարարության ոլորտում մեր պետությունը ճիշտ ուղղությամբ չի գնում: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Պատգամավորը «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում նկատեց. «Փոխանակ պետությունը փոքր ու միջին բիզնեսին աջակցի` ընդհակառակը նոր խնդիրներ է ստեղծում: Ի՞նչ է նշանակում մեկ տարվա ընթացքում օրենքը երկու անգամ հետաձգել, նշանակում է, իսկապես, խնդիր կա»:

Պարոն Մելքումյանի խոսքերով, ամենակարեւորն այն է, որ ժողովուրդը հասկացավ, որ կարող է ոտքի կանգնել ու հարց լուծել: Պատգամավորը նաեւ ասաց, որ Ազգային ժողովի նախագահի մոտ նախօրեին քննարկում է եղել եւ ԱԺ հաջորդ քառօրյային խորհրդարանական ուժերը պետք է հստակ առաջարկներ ներկայացնեն: Նրա խոսքերով. «Առաջարկում եմ մեղմացնել կամ բացառել ստուգումները ՓՄՁ-ի մոտ, որովհետեւ մենք մարտունակ հարկային համակարգ ունենք, բայց հարկային աշխատողի ամեն այց դիսկոմֆորտ է ստեղծում ՓՄՁ-ի համար»:

Միքայել Մելքումյանը Կենտրոնական բանկի` առեւտրային բանկերի կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դարձնելու որոշումը գտնում է ոչ իրատեսական, քանի որ նույնիսկ զարգացած երկրներում այդ շեմը 6-10 միլիոն դոլար է: Բացի այդ տնտեսագետը կարծում է, որ բանկերի կրճատումը կտանի մենաշնորհացման: Տնտեսագետի կարծիքով, ընդհանուր կապիտալի բարձրացմամբ, դեռ չի նշանակում, որ ռիսկերը նվազում են. «Բա ինչի՞ համար է Կենտրոնական բանկն այս պահանջը դրել: Նախեւառաջ 21 բանկ ունենք, ինչո՞ւ այս 6-7 տարի է 11 չի, 31 չի, այդ ի՞նչ բան է, հրամանո՞վ են այդ բանկերը գործում: Ըստ երեւույթին, կա այդպիսի բան, որ եթե ազատ տնտեսական շուկա է, բանկերը պետք է շատ լինեին: Նույնը ապահովագրական շուկայում` 6 թե 7 սուբյեկտ կա տարիներ շարունակ: Սա այն համակարգն է, որտեղ հարաբերականորեն շահույթները մեծ են: Եվ դուք հիշում եք, մենք միշտ ասել ենք, որ կայացած բանկային համակարգ ունենք, նորմավորված, բա ինչ եղավ հանկարծ այդ համակարգին ֆինանսական անկայունության ժամանակ»: Պարոն Մելքոնյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728