Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվել է Իշխան Զաքարյանը

Փետրվար 05,2015 14:46

Երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր ՎՊ-ի 2013 թվականի հաշվետվությունը, իսկ խորհրդարանականները համառորեն փնտրում եւ չէին գտնում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, «Առավոտին» հայտնի դարձավ, որ վերջինս գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է ինքը, որ Իշխան Զաքարյանը ԼՂՀ-ում է. «Նման պաշտոնական հայտարարություն չեղավ, ենթադրություններ էին, որից հետո ընթերցվեց նաեւ վարչապետի գրությունն ԱԺ նախագահին, որ որպես զեկուցող հանդես կգա Սեյրան Ավագյանը»: Թե ինչո՞ւ խորհրդարանի ամբիոնից չհայտարարվեց, որ Իշխան Զաքարյանը մեկնել է գործուղման, մեկ ասվեց, որ հարգելի պատճառով է բացակայում, ապա շրջանառության մեջ դրվեց նրա՝ արձակուրդում լինելու վարկածը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Այդ հարցը պետք է ուղղեք իրենց (նկատի ունի ՎՊ-ի ներկայացուցիչներին-Ն. Գ.): Կարող է` տեղյակ չեն, որ գործուղման է մեկնել, տեղյակ էր վարչապետը, ով արագ գրությունն ուղարկեց»: Մեր զրուցակիցը պնդեց, որ այդ գրությունն ընթերցվել է ընդդիմադիրների համար, եւ նրանք տեղեկացել են իրականությանը:

Ստացվում է, որ Իշխան Զաքարյանի գտնվելու վայրը գաղտնի էր պահվում հանրությունի՞ց:

«Ես զարմանում եմ, թե այս շոուն ինչի՞ համար էր, որովհետեւ նույն Իշխան Զաքարյանը, նույն հաշվետվության համար, ժամերով, օրերով եղել է ԱԺ-ում, հանձնաժողովներում, բոլոր ֆրակցիաներում եւ պատասխանել է այն բոլոր հարցերին, ինչ-որ ցանկություն ունեին տալու մեր ոչ իշխանական կուսակցությունները: Եթե կարոտել էին եւ ուզում էին տեսնել Իշխան Զաքարյանին` միշտ կարող են հրավիրել իրենց խմբակցություններում քննարկման եւ նորից բարձրաձայնել իրենց հուզող հարցերը»,- խորհրդարանի դահլիճում կատարվածի մասին կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

5-ը փետրվարի 2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728