Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը Վիլնյուսում հանդիպել է իր լիտվացի գործընկերոջ հետ

Փետրվար 06,2015 18:30

Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մինսկից մեկնել է Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնումն է։

Երկու երկրի  նախարարների մասնակցությամբ քննարկվել են բժշկական ապահովագրության,  առողջապահական համակարգի ֆինանսավորման և այլ հարցեր:

Կաունաս  քաղաքում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է   Լիտվայի համալսարանի բժշկական գիտությունների հիվանդանոց   («Kauno klinikos»): 

Նախարարին են ներկայացվել Լիտվայի հաջողությունները փոխպատվաստման  իրականացման գործում, սրտաբանական ծառայության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև  ներհիվանդանոցային վարակների  կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

Դեղերի վերահսկողության պետական ծառայությունում  տեղի առաջատար մասնագետները մեր պատվիրակությանը ծանոթացրել են  Լիտվայի դեղերի շուկայի կառավարման փորձին: Այցելություններ են  կազմակերպվել նաև դեղագործական ընկերություն, որտեղ հայկական կողմին են ներկայացրել արտադրական պայմանները: Շրջայց է կատարվել նաև Վիլնյուսի «Santariškių klinikos» բժշկական կենտրոնում:

 ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728