Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Գլուխ աշխատեցնելու փոխարեն ձեռքերն են աշխատեցնում». «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 11,2015 11:57

Սպասվելիք հանրահավաքին ընդառաջ զրուցել ենք «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ։

– Պարոն Մանուկյան, վերջին ժամանակահատվածում եղան բազմաթիվ դեպքեր, երբ բռնության ենթարկվեցին տարբեր քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Սա ի՞նչ նպատակ էր հետապնդում։ Հնարավոր է, ար սրանով ցանկանում են վախեցնել ժողովրդին՝ փորձելով «հասկացնել», որ հանրահավաքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ եւս ուժ կկիրառվի:

– Իրենց կարճ խելքով, դա իրենց ազդեցության միջոցն է, որ «կուժ ասեմ, կուլա դու լսի» տարբերակով մեկին ահաբեկում են, մնացած հարյուրը դաս են առնում։ Պատահական չէ, որ նրանք լայն սպեկտոր են վերցրել՝ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ակտիվիստներ, ժուռնալիստներ, ազատամարտիկներ։ Նրանք նպատակային, թիրախային խմբեր են վերցրել եւ ամեն խմբում «դաստիարակչական» գործողություններ են իրականացնում։

Բայց պետք է ասեմ, որ եթե մեկ միավորի վրա կարող է ազդել դա, ապա հարյուր միավորի վրա բազմապատկվել ատելությունն ու զզվանքը այս իշխանությունների նկատմամբ։ Այդ քայլով իրենք էլ ավելի են գրգռում մարդկանց։

Իմ տպավորությունն այն է, որ իրենք հրահանգ են տալիս, որ «իշխանափոխությունը արագացրեք, պրծնենք-գնանք»։ Իրենք այլ մեթոդ, որ ժողովուրդը դուրս չգա փողոց, չունեն, ոչ սոցիալական խնդիր կլուծեն, ոչ աշխատավարձ, ոչ թոշակ, ոչ աշխատատեղ, ոչ վստահություն, ոչ արդարություն։ Չունենք իշխանություն, սպառված իշխանություն է։ Որտեղից պետք է մի գործիք կիրառի, որ հասարակությունը իրեն չատի։ Ատում է հասարակությունը այս իշխանությանը։ Իրենց համար մնացել է այդ մի գործիքը՝ գլուխ աշխատեցնելու փոխարեն ձեռքերն են աշխատեցնում։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728