Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Ստեփանակերտի ադմինիստրացիան տեղի զոնը նայողներն են» 

Փետրվար 11,2015 14:05

«Ստեփանակերտի ադմինիստրացիան առաջնորդվում է գողական օրենքներով, նրանք տեղի զոնը նայողներն են ու հայտնվել է մի ուժ, որը ցանկանում է փչացնել իրենց շեֆին: Մենք ասել ենք`ընտրեք` ԼՂՀ իմիջը, թե Սերժի իմիջը: Իրենք են ընտրել Սերժի իմիջը»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը:

Ասուլիսում Սեֆիլյանը պատմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ իր երկու հանդիպումներից, որոնք կայացել են մինչեւ ավտոերթը: Առաջին հանդիպման ժամանակ խոսել են ընդհանուր թեմաներից, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ արդեն Սեյրան Օհանյանը փոխանցել է Բակո Սահակյանի խնդրանքը՝ երթը չիրականացնել: Հանդիպումն, ի դեպ եղել է ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի տանը, ինչպես գրվեց մամուլում, այլ չեզոք տարածքում: Ժիրայր Սեֆիլյանը չցանկացավ բարձրաձայնել, թե հատկապես որտե՞ղ է եղել հանդիպումը:

Հունվարի 31-ին, մինչ դեպի Արցախ ավտոերթը, Ժիրայր Սեֆիլյանը տեղեկություն է ստացել Արցախից, այնտեղ գտնվող իրենց համախոհները ծեծվել եւ կալանավորվել են եւ մոտավորապես ենթադրել է, թե ի՞նչ է իրենց սպասվում: Նա ասաց, որ պատրաստվում էի հասնել, արձանագրել այն փաստը, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Արցախ ու ետ վերադառնալ, բայց չի հաջողվել, քանզի իրենց վրա պարզապես հարձակվել են ու սկսել դաժան ծեծի ենթարկել: «Հարձակումը եղել է մեզ վրա, այդ ընթացքում էլ ես մերոնց փորձել եմ ասել, որ հնարավորինս շուտ շրջվել: Ես համոզված եմ, որ եթե մենք այդ օրը խոհեմ չվարվեինք, կարող էր նույնիսկ սպանություն տեղի ունենալ: Ես լավ տեղյակ եմ, թե ի՞նչ մատերիալի հետ գործ ունենք»,- ասաց Սեֆիլյանը`հավելելով, որ իրենց ծեծող քաղաքացիական անձինք եղել են թմրանյութի եւ ալկոհոլի ազդեցության տակ բանտից նոր դուրս եկած տարրեր. «Պատերազմի իսկական մասնակիցներին Զաբուխի պոստում, թիկունքում էին պահել»:

«Մենք գնում էինք Արցախ ոչ հենց այնպես: Իրավիճակը մենք գնահատում ենք խիստ օրհասական ու չէինք կարող չգնալ եւ իրավիճակը չզեկուցել մեր ժողովրդին: ՀՀ-ի` ԵՏՄ մտնելուց հետո Արցախը հայտնվել է օդում, մենք կարող ենք կորցնել Արցախը: Այցի հիմնական իմաստը այդ իրավիճակը ժողովրդին տեղեկացնելն էր: Մեր հակառակորդի անխոհեմ պահվածքի արդյունքում, ըստ էության իրազեկումը կատարվեց, ու ես վստահ եմ, որ իրադարձությունների ընթացքը կկասեցնի վերահաս վտանգը»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Արցախում տիրող ներկայիս իրավիճակն ու ներկայիս իշխանություններին նա համեմատում է 25 տարի առաջ եղած «գեւորգովյան կառավարման թրքաբարո համակարգի» հետ, որից ցավոք դեռ չի հաջողվել ազատվել:

Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728