Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի չորս թեկնածու

Փետրվար 11,2015 16:50

Մայիսի 29-ին Ցյուրիխում կայանալու է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության նախագահի ընտրություն:

ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը հաստատել է չորս թեկնածուի անուն: Նրանք են. գործող նախագահ Զեպ Բլաթերը, որը կազմակերպությունը ղեկավարում է 1989 թվականից, 2001 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն  Ալի բին Ալ-Հուսեյնը եւ Նիդերլանդների արքայական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Վան Պրաագը:

Մինչ ընտրությունների մեկնարկը եւ ավարտը, կանոնակարգի համաձայն պաշտոնաթող են եղել ՖԻՖԱ-ի աուդիտական անկախ կոմիտեի ղեկավար Դոմենիկա Սկալան եւ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի ղեկավար Կլաուդիո Սուլսերը, որոնք շվեյցարացի Զեպ Բլատերի հայրենակիցներն են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728