ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե մտածի Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին՝ կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին։
Ինֆանտինոն հիանալի նախագահ է, և հենց նրա ղեկավարությամբ անցկացվեց երբևէ կազմակերպված ամենահաջողված աշխարհի առաջնությունը՝ չորս անգամ ավելի հաջող։
Եթե նա հեռանա, այն այլևս երբեք չի լինի նույնքան հաջողված կամ շահութաբեր», – X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


















































