Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտ եմ այս փոքրիկ աստղով». Շակիրան՝ իր հետ պարող 10-ամյա ռուս Եսենյայի մասին

Հուլիս 21,2026 15:10 Share

Միայն ֆեյսբուքում 1,4 մլն հետեւորդ ունեցող Esenya Miss-ը ռուս փոքրիկ պարուհի Եսենյա Միխեևան է։ Նա ծնվել է 2015 թվականին Մոսկվայում, սակայն ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ այժմ բնակվում է Ֆլորիդայում։

Նրա ծնողները պրոֆեսիոնալ պարուսույցներ են, և  Եսենյան սկսել է պարել շատ վաղ տարիքից։ Մայրը պատմել է, որ Եսենյան «պարել է դեռ երկու տարեկանից և միշտ կրկնել Շակիրայի ելույթները»։ Հայրը՝ Ալեքսանդր Միխեևը, նաև ղեկավարում է դստեր սոցիալական ցանցերի էջերը և հաճախ նրա հետ միասին նկարահանում է պարային տեսանյութեր։

2023 թվականին, ընդամենը 7 տարեկանում, Եսենյան մասնակցեց America’s Got Talent-ի 18-րդ եթերաշրջանին։ Նրա ելույթը հավանության արժանացավ ժյուրիի բոլոր չորս անդամների կողմից և նրան միջազգային ճանաչում բերեց։

Ինչպե՞ս սկսեց պարել Շակիրայի հետ

2026 թվականի մայիսին Շակիրան համաշխարհային բաց մրցույթ հայտարարեց՝ ընտրելու պարողների, որոնք պետք է մասնակցեին FIFA-ի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջման շոուին՝ «Dai Dai» երգի կատարման ժամանակ։ Նա նշել էր, որ ցանկանում էր ընտրել այն պարողներին, որոնք «կփոխանցեն «Dai Dai» երգի ուրախությունն ու էներգիան»։

Մասնակցության համար անհրաժեշտ էր նկարահանել սեփական խորեոգրաֆիան «Dai Dai» երգի ներքո եւ հրապարակել այն սոցիալական ցանցերում։ Եսենյան ծնողների օգնությամբ պատրաստեց իր տեսահոլովակը, որը մեծ տարածում գտավ։ Շակիրան անձամբ նկատեց նրա կատարումը և Instagram-ի իր էջում հայտարարեց, որ ընտրել է նրան մասնակցելու շոուին. «Esenia, you are going to the World Cup»։ Փոքրիկի՝ այդ լուրը լսելու հուզիչ արձագանքը նույնպես դարձավ վիրուսային։ Տեսանյութը մի քանի ժամում հավաքեց միլիոնավոր դիտումներ TikTok-ում և Instagram-ում։

2026 թվականի հուլիսի 19-ին Նյու Ջերսիի MetLife Stadium-ում կայացած աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջման շոուի ընթացքում  Եսենյան ելույթ ունեցավ Շակիրայի հետ՝ կատարելով «Dai Dai»-ի խորեոգրաֆիան։ Նրա էներգիան և բեմական ազատ պահվածքը մեծ ուշադրություն գրավեցին, և շատ հեռուստադիտողներ սկսեցին հետաքրքրվել, թե ով է այդ փոքրիկ պարուհին։

2026 թ. հուլիսի 19-ին Նյու Ջերսիի MetLife Stadium-ում ելույթից հետո Շակիրան Instagram Stories-ում հրապարակել է կուլիսային լուսանկար և գրել. «Proud of this little star» («Հպարտ եմ այս փոքրիկ աստղով»):

Եզրափակչից հետո TikTok-ում #EsenyaMiss հեշթեգը անցել է 100 մլն դիտումը, Instagram-ում նրա հետևորդների թիվը մի քանի օրում աճել է մոտ 1 մլն-ով։ Շակիրայի հետ համատեղ տեսանյութը դարձել է նրա ամենադիտված հրապարակումը։

Լուսանկարները՝ Եսենյայի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել